Logo

«Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը կրճատվել է 10 րոպեով

13:50 / 28.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Ավատար-Ջրի ուղին

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Esquire Middle East պարբերականին ասել է, որ իր «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը կրճատվել է 10 րոպեով։

Ռեժիսորի խոսքով՝ նախագիծն ուներ մի քանի տեսարան զենքի օգտագործմամբ։ Քեմերոնը բացատրել է, որ ինքը մի քանի տեսարան է կրճատել՝ բռնություն քարոզելուց խուսափելու համար, քանի որ ԱՄՆ-ում զենքի հետ կապված խնդիրներ կան։

«Ես ուզում էի հավասարակշռություն գտնել գեղեցկության, խորաթափանցության, ֆիլմի հոգևոր ասպեկտի և գործողությունների միջև, և ես զգացի, որ այն չափազանց մռայլ եմ դարձրել: Այն, ինչ կատարվում է մեր հասարակության մեջ՝ կապված զենքի հետ, ինձ ստիպեց վերանայել»,- ասել է ռեժիսորը։

Դեկտեմբերի 16-ին մեծ էկրան բարձրացավ Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» (Avatar: The Way of Water) ֆիլմը` 14 տարի առաջ կինեմատոգրաֆի հիմքերը ցնցած «Ավատարի» (Avatar) շարունակությունը։ Ու չնայած սկեպտիցիզմին, որ այդքան երկար ժամանակ հետո մաեստրոն դժվար թե կարողանա կրկնել հաջողությունը, արդեն առաջին երկու օրերի վարձույթի արդյունքները ցույց են տվել. ներկայիս մռայլ օրերին մարդիկ դեռ հավատում են, որ մեծ կինոն, իրոք մեծ կինոն կարող է գոնե ժամանակավոր տեղափոխել իրենց լրիվ այլ աշխարհ ու պարգևել նոր զգացողություններ։

Մեր ռեվյուն՝

Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ 

fastnews-ads-banner