Logo

«Ավատար. Ջրի ուղին» արդեն հատել է 1 միլիարդ դոլարի շեմը

11:06 / 29.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Ավատար. Ջրի ուղին-ֆիլմ

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը պաշտոնապես հատել է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը: Նշվում է, որ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 400 միլիոն դոլար:

Ցանկացած ֆիլմի համար կարևորագույն իրադարձությունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ համաշխարհային պրեմիերայից հետո 14-րդ օրը։

«Ավատար 2»-ը 2022 թվականին ամենաարագն է հատել 1 միլիարդի շեմը։ Եվ նաև դարձել վեցերորդ ֆիլմը, որին հաջողվել է առաջին երկու շաբաթվա ընթացքում գումարը հասցնել վեց զրոյի (միևնույն ժամանակ չորրորդը՝ Disney ստուդիայի բոլոր նախագծերի շարքում): Վերջին բլոկբաստերը, որն այդքան արագ հասավ հաջողության, «Սարդ մարդը. Տունդարձի ճանապարհ չկա»-ն էր:

Կինովարձույթում հայտնված «Ավատար. Ջրի ուղին» միայն երեքշաբթի իր հավաքած գումարին ավելացրել է ևս 23,8 մլն դոլար ԱՄՆ-ում և 50,8 մլն դոլար արտասահմանում, ինչը ԱՄՆ-ում գումարը հասցրել է 317,1 մլն դոլարի, իսկ արտասահմանում՝ 712,7 մլն դոլարի: Արդյունքում հավաքվել է 1,029 մլրդ դոլար:

Չինաստանը այլ տարածաշրջանների թվում առաջատարն է՝ 108 մլն դոլարով։

fastnews-ads-banner