Logo

«Ավատար 2»-ի գլխավոր աստղերը՝ ֆիլմի լոնդոնյան պրեմիերային [լուսանկարներ]

13:09 / 06.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Անցած շաբաթավերջին Լոնդոնում կայացել է «Ավատար. Ջրի ճանապարհը» ֆիլմի պրեմիերան, որի կապույտ գորգով (ֆիլմի ոգուն համահունչ) անցել են Սիգուրնի Ուիվերը, Քեյթ Ուինսլեթը և Զոի Սալդանան։

Զոի Սալդանան երեկոյի համար ընտրել էր Victoria Beckham բրենդի թափանցիկ կոստյում։ Դերասանուհին տեսքն ամբողջացրել է զամշե բարձրակրունկ կոշիկներով։

Քեյթ Ուինսլեթը ներկայացել է կաշվե տաբատով և սև կոստյումով։

Avatar: The Way Of Water photo call – London

Իսկ Սիգուրնի Ուիվերը, որը ֆիլմում մարմնավորել է դեռահասի․․․այո, այո՝ դեռահասի, ներկայացել է սև կոստյումով։

Avatar: The Way Of Water photo call – London

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 14-ին։ Իսկ մնացած երեք մասերը կթողարկվեն երկու տարին մեկ՝ 2024, 2026 և 2028 թվականներին։ Նախնական տվյալներով՝ չորրորդ «Ավատարը» կթողարկվի 2026 թվականի դեկտեմբերի 18-ին։

Կարող եք կարդալ նաև՝

The Weeknd-ն ակնարկել է իր կատարմամբ «Ավատարի» սաունդթրեքի թողարկման մասին

fastnews-ads-banner