Logo

Ավելի քան 2000 այցելու. Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսը կամփոփվի ֆինիսաժով

12:50 / 04.08.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնը սիրով հրավիրում է մասնակցելու իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» անհատական ցուցահանդեսի ֆինիսաժին (փակման արարողությանը), որը տեղի կունենա օգոստոսի 7-ին՝ 19:00-ին։

Առաջին անգամ Հայաստանում և տարածաշրջանում ներկայացված այս լայնածավալ ցուցահանդեսի  շրջանակում ներկայացված 223 արվեստի օբյեկտները հնարավորություն ընձեռեցին այցելուներին բացահայտելու Ռոզա Գիսլադոտիրի ինքնատիպ գեղարվեստական լեզուն և խորհելու ժամանակի, բնության, հիշողության ու ժամանակակից աշխարհի փոփոխությունների շուրջ:

Շուրջ 2000 այցելուի համար իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսը դարձավ իսլանդական ժամանակակից արվեստի, ստեղծագործ մտքի և աշխարհընկալման հետ անմիջական հաղորդակցության հնարավորություն՝ ընդլայնելով մտահորիզոնը և բացահայտելով ընկալման նոր ուղիներ։

Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսի շրջանակում հատուկ մայրաքաղաք Երևանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստային կառույցի համար ստեղծված հինգ աշխատանք նվիրաբերվեցին քաղաքին և համալրեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնի մշտական հավաքածուն։

Հայաստանում և տարածաշրջանում իսլանդական ժամանակակից արվեստին նվիրված և վերջինս հանրահռչակող «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսի Ֆինիսաժը վերջին հնարավորությունն է այցելելու այս յուրօրինակ գեղագիտությամբ և մասնագիտական կարևոր շեշտադրումներով առանձնացող ցուցահանդեսը, հանդիպել արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրին և արվեստագետի հետ միասին ամփոփելու այս բացառիկ արվեստային նախագիծը՝ նշելով հայ-իսլանդական համագործակցության կարևորությունը։

 

fastnews-ads-banner