Logo

«Այն»: «Սարսափի արքա» Սթիվեն Քինգը շարունակում է վախեցնել ողջ աշխարհին

Հեղինակ
vaik-1985
00:00 / 06.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
450971 - «Այն»: «Սարսափի արքա» Սթիվեն Քինգը շարունակում է վախեցնել ողջ աշխարհին

Այս անգամ վախի գործիք էր հանդիսանում Պենիվայզ անվանումով ծաղրածուն, ով 80-ականներին, երեխաների հանելուկային սպանություններով ահաբեկում  է մի ամբողջ քաղաք:
Այդ ծաղրածուն հնագույն չարիքի մարմնացում է, որը սնվում է մարդկանց վախերով, և քանի որ երեխաների երևակայությունը ավելի բուռն է, նրանք են ծաղրածուի հիմնական զոհերը:
Սակայն մի խումբ երեխաներ միավորելով իրենց ուժերը՝ փորձում են ընդդիմանալ այդ չարիքին, որը իր կարմիր փուչիկով շարունակում է գայթակղել տարբեր դեռահասների և մատնել դաժան մահվան:

Պետք է նշել, որ Անդրես Մուսկետիի «Այն» ֆիլմը1990 թվականին նկարահանած համանուն մինի սերիալի ռիմեյքն է, որը ունենալով 35 մլն  բյուջե՝ ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 572 մլն՝ դառնալով կինոպատմության մեջ ամենաշատ գումար հավաքած սարսափը: Եվ դա պատահական չէ, քանի որ ֆիլմի սցենարիստները և ռեժիսորը սյուժեում հստակ և գեղեցիկ կերպով նշել են վախի կետերը, որոնք ընդհանրապես չեն կրկնվում, այդ իսկ պատճառով ավելի անսպասելի են դառնում:
Նաև պետք է ընդգծել դերասանների ընտրությունը կատարողների աշխատանքը. երեխաները որոնք կադրում էին, շատ դիպուկ և հստակ ներկայացնում էին այն հոգեվիճակը, որը ստեղծում է Սթիվեն Քինգը իր ստեղծագործություններում:


fastnews-ads-banner