Logo

Այս մարդը երբեք չի մահանա.Nas Daily-ի նոր հոլովակը հայ անվաչմշկորդ Լևոնի մասին է

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 19.07.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Post image114 - Այս մարդը երբեք չի մահանա.Nas Daily-ի նոր հոլովակը հայ անվաչմշկորդ Լևոնի մասին է

Իսրայելցի հանրահայտ բլոգեր Nas Daily-ն շարունակում է ոգեշնչող հոլովակներ նկարահանել Հայաստանում: Բլոգերի այցի մասին պատմել ենք, երբ Nas-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հոլովակ նվիրված հայկական ցայտաղբյուրներին: Հայտնի բլոգերն իսկապես հիացած է Հայաստանով և շարունակում է իր բացահայտումներն անել: Ժամեր առաջ հրապարակված հոլովակում 7 միլիոնից ավել հետևորդ ունեցող բլոգերը պատմում է 65-ամյա անվաչմշկորդ Լևոնի մասին, որն իհարկե հասցրել է շատերի ուշադրություն գրավել Երևանի փողոցներում: «Այս մարդը երբեք չի մահանա» իր հոլովակը Nas Daily-ն վերնագրել է այսպես: 1 րոպեանոց հոլովակում բլոգերը պատմում է հայ անվաչմշկորդի մասին, ում կենսակերպը շատերին է վարակում եռանդով, ուժով ու քաջությամբ: «Լևոնն անվախ է կյանքով լեցուն և թվում է, որ նա երբեք չի մահանա»,- ասում է Nas-ը:

Հիշեցնենք, որ սա հանրահայտ բլոգերի արդեն չորրորդ հոլովակն է Հայաստանից: Նուսեիր Յասինի առաջին հոլովակը նվիրված էր  ծխելու դեմ պայքարին, երկրորդը՝ հայկական «պուլպուլակներին», իսկ երրորդում բլոգերը պատմում էր թե «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին»:


fastnews-ads-banner