Logo

Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

15:44 / 05.02.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Այսօր կլրանար  սիրված և ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ֆորա Մարտիրոսյանի 69 ամյակը: Ֆլորան ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում։

Երգչուհու երաժշտական տաղանդը ժառանգական էր՝ մորից էր ստացել  վոկալային տվյալները, իսկ երաժշտական կրթությունը ստացել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում և Երևանի պետական կոնսերվատորայում: 1973 թվականին մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել առաջին մրցանակին, ինչն էլ դարձել է նրա հաջողությունների սկիզբը:

Ֆլորան գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ 2002 թվականին Լոս Անջելեսում հիմնել է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիան, իսկ 2007-ին ստեղծել "Artists for Peace" բարեգործական հիմնադրամը, որն ընդգրկում էր աշխարհահռչակ երաժիշտների:

2011 թվականի նոյեմբերի 1-ին  Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել նրա առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Բոբի Բրաունը, Էրիկ Բենեթը և շատ ուրիշներ:

Ֆլորա Մարտիրոսյանը թողել է մի շարք ձայնասկավառակներ, որոնց թվում են՝ Ծով աստղիկ, Ունի վերադարձ, Կանգնիր քարավան, Քելե լաո և այլն:

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելոսում: Երգչուհու աճյունը բերվել է Երևան, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:

 

fastnews-ads-banner