Logo

Ազատ Շերենց. համամարդկային դերասանը

16:45 / 05.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ապրիլի 5-ին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է։

«…Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ, խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ: Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը: Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի: Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է. համաժողովրդական է, համամարդկային…»: Մհեր Մկրտչյան

Ազատ Շերենցը ծնվել է Թիֆլիսում: Մանկությունն անց է կացրել Լենինականի (այժմ` Գյումրի) և Ստեփանավանի որբանոցներում: Աշխատել է որպես ցրիչ: Դերասանական գործունեությունն սկսել է 1931թ-ից: Մինչև 1934թ. խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնում: 1934-37թթ սովորել է Մոսկվայի Ռ.Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն-ստուդիայում: 1937-68թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)` որպես դերասան: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Սուր), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Ռոզենկրանց) և այլն: 1968թ-ից բազմաթիվ դերեր է կերտել «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է առանձնացնել` «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Հայրիկ» (1972թ.), «Տղամարդիկ» (1973թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Կտոր մը երկինք» (1980թ.), «Քոչարի» (1983թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հատակում» (1987թ.) և այլն: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Ազատ Շերենցը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հատկանշական է, որ մեկ օր անց մահացել է Մհեր Մկրտչյանը, ում հետ երկար ճանապարհ էին անցել, լավագույն ընկերներ էին կյանքում եւ ֆիլմերում։

Երբ լրագրողները «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրումից հետո մոտենում են թատերական գործիչների միության դիմացի «Պառնաս» սրճարանում իր գործընկերների հետ նստած Մհեր Մկրտչյանին եւ խնդրում խոսք ասել իր խաղացած դերի, խաղընկերների ու ֆիլմի մասին, տաղանդավոր դերասանը նրանց ուղղորդում է դեպի Շերենցը. «Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»:



 

fastnews-ads-banner