54-ամյա Լոպեսի և 51-ամյա Աֆլեքի կյանքում ճգնաժամային շրջան է։ Ինսայդերները պնդում են, որ Բեն Աֆլեքը պատրաստ է բաժանվել Ջենիֆեր Լոպեսից:
Օսկարակիր դերասանն արդեն տեղափոխվել է շքեղ տնից, որը նա և Լոպեսը գնել էին անցյալ տարի 60 միլիոն դոլարով։ Զույգը փնտրում է նոր առանձնատներ։ Միաժամանակ արտիստների ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք անշարժ գույք գնում են ներդրումային նպատակով։
Նշենք, որ ամուսնալուծության մասին խոսակցություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ հոլիվուդյան զույգին վերջին երկու ամիսներին միասին չէին տեսնում: Ջենիֆերը պատրաստվում է լայնածավալ շրջագայության, իսկ Բենը նկարահանում է «Reckoning» ֆիլմի երկրորդ մասը։