Logo

Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 06.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Bermuda Mystery - Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

Բերմուդյան եռանկունին տարածություն է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Մայամիի, Բերմուդայի և Պուերտո Ռիկոյի ընդհանուր մասում:

Այստեղ, ասում են, բազմաթիվ նավեր ու ինքնաթիռներ են անհետացել, որոնք հետքն անգամ մինչ օրս չի էլ բացահայտվել: Անհետացումները տեղի են ունեցել անգամ առանց նավերի ու ինքնաթիռների՝ վտանգի մասին ազդանշան տալու ու լավ եղանակային պայմաններում:

Բերմուդյան եռանկյունին կամ Սատանայի եռանկյունին զբաղեցնում է մոտ 500.000 քառակուսի կիլոմետր: Այս վայրը որպես անհետացումների պատճառ սկսել է անհանգստացնել հանրությանը միայն 20-րդ դարում: 1918թ.-ի մարտին մի նավ անհետացավ, որի մեջ մոտ 300 մարդ կար: Նավի մարդիկ նույնսիկ “SOS” ազդանշան չէին ուղարկել, ուստի զարմանալի էր, թե ինչպես է նրանց նավն առանց որևէ հետք թողնելու ջնջվել երկրի երեսից: Սրանից հետո էլի նավեր անհետացան, իսկ 1945թ.-ին 5 ինքնաթիռ շեղվեց օդային ճանապարհից ու անհետացավ բերմունդյան եռանկյունու տարածքում: Նույն օրը նրանց փրկելու եկած մարդիկ նույնպես հօդս ցնդեցին: Նույնիսկ բավական երկար տևած որոնումներից հետո անհետացած մարդկանց չկարողացան գտնել. թվում էր՝  երկիրը նրանց «կուլ էր տվել»:

Երբ այս դեպքերից դարեր առաջ Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ գնաց «Նոր աշխարհ», նա ասաց, որ մի գիշեր մի մեծ հրե գունդ, հավանաբար ասուպ, է ընկել օվկիանոսի մեջ ու մի քանի օր անց տարօրինակ լույս է հայտնվել հեռվում: Շատերի կարծիքով նա նկարագրել է հենց Բերմուդյան եռանկյունու առաջացումը: Սակայն մի քանի այլ բացատրություն էլ կան Բերմուդյան եռանկյունու համար, որոնցից երկուսն ամենաարտասովորն են:

Ատլանտյան օվկիանոսի կորած քաղաքը

Ասում են Ատլանտիս անունով մի քաղաք կար, որը ջրի տակ էր անցել դարեր առաջ: Ըստ հայտնի էքստրասենս Էդգար Քեյսի կանխագուշակման Ատլանտիս քաղաքն ու այնտեղ տանող ստորջրյա Բիմինի ճանապարհը ժամանակի ընթացքում կբացահայտվեին: 1968թ.-ին հետազոտողները ջրի տակ իսկապես գտել են քարեր ու գոյացություններ, որոնք ճանապարհ են հիշեցնում, բայց նրանք դա ջրի տակ եղած բնական բան են համարել:

Նրանք, ովքեր հավատում էն Քեյսին, պնդում են, որ քարերն այդքան համաչափ ու դասավորված են, քանի որ Ատլանտիսի ճանապարհն ու պատերն են: Բայց ինչպե՞ս է քաղաքը կապված Բերմուդյան եռանկյունու հետ: Ըստ լեգենդի Ատլանտան կախված էր հատուկ էներգիա ունեցող բյուրեղներից, որոնք չափազանց ուժեղ էին: Այդ բյուրեղները մեծ ու մահացու էներգիա էին արձակում ու մեծ ձգողականություն, ինչի արդյունքում էլ նավերն ու իքնաթիռները կործանվել են: Կամ էլ գուցե քաղաքը նոր բնակիչներ է «հավաքում»:

atlantis2 - Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

ՉԹՕ

Շատերը կապում են Բերմունդյան եռանկյունին չբացահայտված թռչող օբյեկտների հետ:

Այս տեսության հիման վրա էլ նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի ֆիլմերից մեկը՝ “Close Encounters of the Third Kind”-ը, որտեղ վերը նշված ինքնաթիռներում եղած մարդիկ առևանգվում են այլմոլորակայինների կողմից: Նույնսիկ Չարլզ Բերլիցը՝ «Բերմունդյան եռանկյունի» բեսթսելեր գրքի հեղինակը, իր գրքում նշում է, որ ՉԹՕ-ները նույնպես կարող են կապ ունենալ այս առեղծվածի հետ:

5 Possible Types Of The Alien Spaceship - Բերմուդյան եռանկյունու առեղծվածը

Ամեն դեպքում, ոչ այս արտասովոր տեսությունները, ոչ էլ գիտական մեկնաբանությունները, դեռ չեն կարողացել փաստերով բացատրել Բերմունդյան եռանկյունու առեղծվածն ու դրա գաղտնիքները: Հենց այս պատճառով առաջարկում ենք ինքներդ ընտրել այն տեսակետը, որին հավատում եք մյուսներից առավել: Դուք պետք է որոշեք՝ հավատալ, թե՞ չհավատալ Բերմունդյան եռանկյունու գույությանն ու պատմություններին:

 


fastnews-ads-banner