Logo

Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության՝ հաջակցություն «Renaissance» ալբոմի

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:27 / 02.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բեյոնսե-Renaissance

Երգչուհի Բեյոնսեն կմեկնի միջազգային համերգային շրջագայության՝ հաջակցություն իր նոր «Renaissance» ալբոմի։ Այս շրջագայութունը Բեյոնսեի առաջին լայնածավալ նախագիծն է 2016 թվականից ի վեր, հայտնում է Rolling Stone-ը։

Տոմսերն արդեն վաճառվում են Բեյոնսեի պաշտոնական կայքում։ Առաջին շոուն նախատեսված է այս տարվա մայիսի 10-ին Ստոկհոլմում, որին կհաջորդի մայիսի 14-ին կայանալիք Բրյուսելի համերգը:

Ընդհանուր առմամբ հայտարարվել է 27 համերգի մասին։ Միջոցառումների մեծ մասը տեղի կունենա Ամերիկայում։ Համերգներ կանցկացվեն Նոր Օռլեանում, Հյուսթոնում, Դալլասում, Սիեթլում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Մայամիում, Ատլանտայում, Վաշինգտոնում, Բոստոնում, Պիտսբուրգում, Նյու Յորքում, Չիկագոյում։ Եվրոպայում Բեյոնսեն համերգ կունենա ընդամենը 12 քաղաքում։

Բեյոնսե-2023

fastnews-ads-banner