Բեյոնսեն թողարկել է վերջին վեց տարվա մեջ իր առաջին ալբոմը՝ «Renaissance» խորհրդանշական անվանումով։ Ըստ երևույթին, սա Վերածնունդ նախագծի միայն առաջին մասն է, շուտով երկուսը նույնպես կթողարկվի:
Ալբոմը ներառում է 16 երգ, որոնց մի մասի վրա աշխատել են հայտնի երաժիշտներ Jay-Z-ն, Drake-ը և Skrillex-ը:
Նախօրեին Բեյոնսեի ստեղծագործությունները համացանցում էին հայտնվել՝ մինչ ալբոմի պաշտոնական թողարկումը։ Փոփ-դիվան նախօրեին դիմել էր իր երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով համբերության և նվիրվածության համար։

«Ալբոմի արտահոսք տեղի ունեցավ: Սակայն դուք բոլորդ սպասել եք, որ այն պաշտոնապես դուրս գա, որպեսզի միասին վայելենք այն: Ես երբեք նման բանի չեմ հանդիպել նախկինում: Բառեր չեմ գտնում շնորհակալություն հայտնելու ձեր սիրո և պաշտպանության համար: Ես գնահատում եմ, որ դուք փորձեցիք պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք ժամանակից շուտ հրապարակեցին ալբոմը: Ես կշարունակեմ ամբողջությամբ ինձ նվիրել ձեզ, որպեսզի հաճույք պատճառեմ ձեզ»,- գրել է Բեյոնսեն իր սոցցանցային էջերում։
«Renaissance»-ը կլինի Բեյոնսեի 7-րդ ստուդիական ալբոմը և առաջինը՝ վերջին 6 տարում։ Բեյոնսեն ալբոմի մասին հայտարարել էր հունիսի կեսերին, երբ նրա սոցցանցային էջերում հայտնվել էր համանուն երգը։


