Logo

«Би-2» խումբը համերգ կտա Երևանում

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:00 / 19.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Би-2-Երևան

Ռուսական «Би-2» խումբը հայտարարել է Կենտրոնական Ասիայի երկրներում և Իսրայելում համերգային շրջագայության մասին։ Լուրը հայտնել են երաժշտական ​​խմբի անդամները՝  Telegram-ալիքում։

«Би-2» խմբի մասնակիցների համաձայն՝ ելույթները կսկսվեն սեպտեմբերի 27-ից։ Համերգներ կլինեն Երևանում, Տաշքենդում, Նուր-Սուլթանում, Ալմաթիում, Բիշքեկում, Թել Ավիվում։ Խումբն ընդգծել է, որ առաջիկայում կհամալրվի այն վայրերի ցանկը, որտեղ խումբն այս տարի համերգներ է ունենալու՝ հանդիսատեսին կներկայացնելով նոր ծրագիրը։

«BEST OF-ը մեր թարմացված ծրագիրն է, որը միավորում է «Би-2»-ի վերջին տարիների լավագույն ստադիոնային շոուները: Տիեզերական սցենոգրաֆիան և հզոր կենդանի ձայնը, էլեկտրականությունն ու ակուստիկան, մեր գլխավոր հիթերն ու նոր երգերը սպասում են ձեզ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Би-2-2022

Ավելի վաղ «Би-2» խմբի անդամները հերքել էին տեղեկությունը, թե լքել են Ռուսաստանն՝ Ուկրաինայում հատուկ գործողության հարցում իրենց դիրքորոշումն արտահայտելուց հետո առաջացած ճնշման պատճառով։

 

fastnews-ads-banner