Ռայան Քուգլերի «Սև hովազ․ ընդմիշտ Վականդա» («Black Panther: Wakanda Forever») ֆիլմը, որը Marvel-ի կինոտիեզերքի 30-րդ ֆիլմն է, արդեն յոթերորդ հանգստյան օրերի արդյունքներով ամբողջ աշխարհում վաստակել է ավելի քան 767 միլիոն դոլար։ Ֆիլմը հավաքել է 409 միլիոն դոլար Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանում, ևս 358 միլիոն դոլար ստացվել է արտաքին շուկաներից, հայտնում է Deadline-ը։
Ներկայում ֆիլմը 2022 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում վեցերորդ հորիզոնականում է։ Ինչպես և սպասվում էր, այն առաջ է անցել Marvel-ի մեկ այլ ֆիլմից՝ «Թոր․ Սեր և ամպրոպ»-ից («Thor: Love and Thunder», 760 միլիոն դոլար):
Մինչ այս, վերլուծաբանները կանխատեսում էին, որ «Սև hովազ․ ընդմիշտ Վականդա»-ն առաջ կանցնի նաև «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» («Doctor Strange in the Multiverse of Madness») ֆիլմից։
Հիշեցնենք, որ ֆիլմի համար սաունդթրեք է գրել երգչուհի Ռիհանան։


