Book Bank Armenia նախագիծը շարունակում է գրաքահավաքը և գրքանվիրատվությունները: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիների հավաքված գրքերը նվիրեցինք Ոստիկանության Ակադեմիայի կրթահամալիրի գրադարանին: Իսկ նոյեմբեր ամսվա ընթացքում հավաքագրված գրքերը՝ շուրջ 400 կտոր, մենք որոշեցինք նվիրել Էջմիածնի շրջանի Առատաշեն գյուղի դպրոցի գրադարանին:
Այս գրադարանի գրքացանկը վաղուց չէր համալրվել նոր գրքերով, իսկ գրքերի պահանջ այստեղ միշտ եղել է և կա: Ուսուցիչների վկայությամբ՝ դպրոցի աշակերտները ընթերցասեր են և հաճախ են օգտվում գրադարանից: Մեր նվիրած գրքերը հիմանականում գեղարվեստական գրականություն էր՝ հայերենով և ռուսերենով, կային նաև ուսոցչական ձեռնարկներ, դասագրքեր:
Ուրախ ենք, որ Book Bank-ը կարողանում է իսկական գրքատոն պարգևել երեխաներին՝ գրքերի բոլոր նվիրատուների շնորհիվ: 





