Logo

Բրազիլացի ռոք երգիչը մահացել է բեմում՝ հոսանքահարվելուց

18:56 / 22.07.2024Լուրեր
null

Հուլիսի 13-ին բրազիլական Սալինոպոլիսի «Solar» հյուրանոցում ելույթի ժամանակ մահացել է Այրես Սասակին: Ըստ «Diario do Para» լրատվականի՝ 35-ամյա բրազիլացի ռոք երգիչը հոսանքահարվել է բեմում՝ կիթառ նվագելիս: Որոշ բրազիլական լրատվականներ էլ հայտնում են, որ Սասակին գրկել է թաց երկրպագուին և հոսանքահարվել: Գիտակցությունը կորցնելուց հետո նրան փորձել են վերակենդանացնել, սակայն նա տեղում մահացել է: Բրազիլական «Istoe Gente»-ն հայտնում է, որ Սալինոպոլիսի ոստիկանությունը սկսել է հետաքննությունը: «Solar Hotel»-ն էլ ինստագրամում գրել է. «Խորապես ցավում ենք Այրես Սասակիի կորստի համար: Պատրաստ ենք աջակցել Այրեսի ընտանիքին և հոգալ բոլոր ծախսերը:» 
 

fastnews-ads-banner