Logo

Բրեդ Փիթը մերկ է նկարահանվել նոր ֆիլմի թրեյլերում

13:07 / 12.02.2025Լուրեր
null

Օսկարակիրը ցուցադրել է իր տպավորիչ դաջվածքները, այդ թվում՝ նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին նվիրված։

Վերջերս հրապարակվեց Բրեդ Փիթի մասնակցությամբ նոր ֆիլմի երկար սպասված թրեյլերը, որը կոչվում է «F1»: Ըստ սյուժեի՝ Փիթի կերպարը մրցարշավորդ է, որն ավարտել է իր լեգենդար կարիերան, սակայն նրան հրավիրում են վերադառնալ ավտոսպորտ՝ իր թևի տակ վերցնելու մի երիտասարդ մարզիկի և տանելու նրան դեպի հաղթանակ։ Բացի Փիթից, Ջոզեֆ Կոսինսկու նկարահանած ֆիլմում նկարահանվել են նաև Դեմսոն Իդրիսը, Քերի Կոնդոնը, Թոբիաս Մենցիսը և Խավիեր Բարդեմը։

Լուսանկարում 61-ամյա Բրեդը կեցվածք է ընդունում մեջքի վրա՝ ձեռքը դեպի հատակը երկարած, և պարզորոշ երևում են նրա բազմաթիվ դաջվածքները։

Երկրպագուները նկատել են նաև, որ Ջոլիի ծննդյան օրը դաջված է նրա որովայնի ստորին հատվածին՝ քմերերեն՝ Կամբոջայի պաշտոնական լեզվով, որտեղ ծնվել է Անջելինայի և Բրեդի որդին՝ Մեդոքսը։ Փիթի մարմնի այլ մասերում նրա բոլոր երեխաների և նախկին կնոջ՝ Ջոլիի սկզբնատառերն են:

 

fastnews-ads-banner