Logo

Բրեդ Փիթը կարմիր գորգին է հայտնվել կիսաշրջազգեստով. համարձակ որոշումը ոչ բոլորին է դուր եկել [լուսանկարներ]

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:44 / 20.07.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
null

Շատ շուտով կինոէկրաններին կհայտնվի «Bullet Train» ֆիլմը, որի գլխավոր դերում Բրեդ Փիթն է, ուստի Եվրոպայում այժմ ակտիվորեն ընթանում են մարտաֆիլմի ցուցադրությունները։ Նախօրեին դերասանական կազմը՝ Բրեդ Փիթի գլխավորությամբ, հայտնվել է Փարիզում ֆիլմի ցուցադրության կարմիր գորգին։ Այս անգամ Փիթի կերպարը հույզերի փոթորիկ է առաջացրել՝ ոգևորությունից մինչև բացասական էմոցիաներ։

Բրեդ Փիթը ներկայացել է ոչ սովորական ոճի հագուստով, ինչը վրդովվեցրել է շատերին և նույնիսկ համացանցում վեճի թեմա դարձել:

Բրեդ Փիթը կրել է կիսաշրջազգեստ՝ կոպիտ կոշիկներով։ Իսկ որպես աքսեսուար՝ ավելացրել է արևային ակնոցներ և մի քանի մետաղական կախազարդ։

 

fastnews-ads-banner