Տխուր լուր «Բրիջերթոններ» սերիալի երկրպագուների համար. հայտնի է դարձել, որ Դաֆնայի դերի շնորհիվ ճանաչում ձեռք բերած Ֆիբի Դայնևորը չի հայտնվի սերիալի երրորդ եթերաշրջանում։ Այս մասին դերասանուհին լրագրողներին ասել է Sundance կինոփառատոնի կարմիր գորգին։
«Ցավոք, երրորդ եթերաշրջանում չեմ լինի։ Կդիտեմ այն հանդիսատեսի հետ։ Բայց միգուցե ապագայում վերադառնամ․․․»,- ասել է նա։
Նշենք, որ «Բրիջերթոնների» երրորդ սեզոնի նկարահանումներն այժմ մեծ թափով ընթանում են Մեծ Բրիտանիայում։ Նոր էպիզոդները կկենտրոնանան Քոլին Բրիջերթոնի և Պենելոպա Ֆիզերինգթոնի վրա:
Մինչ այս, համացանցում էին հայտնվել երրորդ սեզոնի նկարահանումներից կադրեր․




