Logo

Բրիտանական թագավորական ընտանիքը պարգևատրել է Դենիել Քրեյգին կինոյում ունեցած ներդրման համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:40 / 19.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կինոյի և թատրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը պարգևատրվել է Սուրբ Միքայելի և Ջորջի շքանշանով։ Արարողությունը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում, այն շնորհել է Եղիսաբեթ II թագուհու դուստր արքայադուստր Աննան: Այդ մասին հայտնի է դարձել թագավորական ընտանիքի պաշտոնական թվիթերյան գրառումից: 

Դենիել Քրեյգ

Ջեյմս Բոնդը նույնպես այս շքանշանի կրողն էր. Քրեյգը մարմնավորել է Բոնդին «Casino Royale», «Quantum of Solace», «007, Skyfall», «007, Spectre», «No Time to Die» ֆիլմերում:

Սուրբ Միքայելի և Սուրբ Ջորջի շքանշանը հիմնել է Ջորջ IV-ը 1818 թվականին՝ իր հոր պաշտոնավարման ընթացքում։

 

 

fastnews-ads-banner