47-ամյա Էմմա Հեմինգը դժվար որոշում է կայացրել։ 70-ամյա հոլիվուդյան դերասանի կինը ցանկանում է անբուժելի հիվանդ ամուսնու ուղեղը նվիրել գիտնականներին՝ քաղցկեղով տառապողներին օգնելու նպատակով։
Բրյուս Ուիլիսն ավարտել է իր հոլիվուդյան կարիերան հիվանդության պատճառով: Դերասանի ընտանիքը նրա ախտորոշումը հայտնել է երկու տարի առաջ: Սկզբում կասկածվում էր աֆազիա, սակայն իրականում նրա մոտ ախտորոշվել էր ճակատ-քունքային դեմենցիա: Հիվանդությունը զարգանում է: Դերասանն այլևս չի ճանաչում իր ընտանիքի անդամներին:
Այսօր Էմման իր դուստրերի հետ դժվար որոշում է կայացրել։ Նրանք դերասանի ուղեղը կնվիրաբերեն գիտնականներին նրա մահից հետո։ Մասնագետները կկարողանան անցկացնել անհրաժեշտ հետազոտություններ՝ հիվանդության մեխանիզմները հասկանալու և գենետիկ մուտացիաները բացահայտելու համար։
Նման հետազոտությունն օգնելու է ավելի ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և հնարավոր է լինելու զարգացնել այս բարդ հիվանդության բուժումը:
Բրյուս Ուիլիսն այժմ ապրում է իր ընտանիքից առանձին։ Նա տեղափոխվել է մեկ այլ տուն, որտեղ ամեն ինչ հագեցած է նրա կարիքները բավարարելու համար։ Հոլիվուդյան դերասանը գտնվում է բժիշկների և բուժքույրերի 24-ժամյա հսկողության տակ:


