Logo

Բուլգակովի վեպի հիման վրա նկարահանվող «Վոլանդ» ֆիլմը չի կարող ավարտին հասցվել՝ գումարի բացակայության պատճառով

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:23 / 11.08.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Վոլանդ ֆիլմ

«Վոլանդ» ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Լոկշինը դժգոհել է ֆիլմի հետարտադրական աշխատանքն ավարտելու համար միջոցների սղությունից, հայտնում է The New York Times-ը։

Հրատարակությունը հրապարակել է մեծ նյութ, որում վերլուծում են ռուսական կինոյի ներկայիս իրողությունները և խոսում Դմիտրի Գլուխովսկու նկատմամբ քրեական հետապնդման, Կիրիլ Սերեբրեննիկովի՝ երկրից հեռանալու, գրաքննության և կինոգործիչների՝ արդեն նկարահանված նախագծերն ավարտին հասցնելու անհնարինության մասին։

Դրանց թվում է «Վոլանդ» ֆիլմը՝ Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի էկրանավորումը։ Հատուկ էֆեկտների համար նախատեսված բյուջեն, որը պետք է տրվեր պետությունից, կրճատվել է, իսկ ֆիլմի սկզբնական դիստրիբյուտորը՝ Universal-ը, այլևս չի գործում Ռուսաստանում։

Ռեժիսոր Միխայիլ Լոկշինի խոսքով՝ 15 միլիոն դոլար արժողությամբ ֆիլմը դարձել է իրավիճակի զոհը։ «Հիմա մենք Ռուսաստանում էլ ենք ենթարկվում որոշակի գրաքննության, և մեր նախագիծը դրսում չենք կարող ներկայացնել, քանի որ այն Ռուսաստանից է։ Սա ինչ-որ խենթ իրավիճակ է», - դժգոհել է Լոկշինը:

fastnews-ads-banner