Logo

Բորիս Պեպանյանը նշել է ծննդյան 75-ամյակը

11:36 / 04.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Այս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- ժամանակին դերասանի մասին ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի կատակերգակ Կարպ Խաչվանքյանը։

100-ից ավելի դեր՝ 50 տարում. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։

Բազմաթիվ դերեր է խաղացել նա բեմական իր գործունեության 35 տարիների ընթացքում` Բոնի (‹‹Սիլվա››), Արամ (‹‹Ամենափրկիչը››), Արթուրո Ուի (‹‹Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր››), Մանուկ աղա (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Դյուլա (‹‹Միայն քեզ եմ սիրում››), Հարրի (‹‹Իմ չքնաղ լեդի››), Սուրեն (‹‹Մեծ հարսանիք››), Բոշ (‹‹Կասկածը կնոջ սրտում››), Պեդրո (‹‹Լամանչեցի մարդը››), Արշակ Պարթև (‹‹Ախ, ներվեր, ներվեր››), Սիգոյան (‹‹Ես եմ, եկել եմ››), Հովիկ (‹‹Տաքսի, տաքսի››) և հատկապես վերջին շրջանում խաղացած` յուրաքանչյուր դերասանի երազանքը հանդիսացող նշանավոր դերեր` Թոդորոս (‹‹Պահանջվում է ստախոս››), Բրունո (‹‹Սեր մինչ ի մահ››), Դոմենիկո Սորիանի (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), Թափառնիկոս (‹‹Ատամնաբույժն արևելյան››՚), Քսանթոս (‹‹Եզոպոս››), Մալվոլիո (‹‹Տասներկուերրորդ գիշեր››) և Բոնի Քեշմեն (‹‹3+1=?››), որի հաջող կատարման համար Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոնին արժանացել է ‹‹Տղամարդու դերի լավագույն կատարող›› մրցանակի:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին  ֆիլմեր՝ նվիրված Պեպանյանի կենսագրությանը, գործընկերների հուշերին և խաղացած դերերին։ Հոբելյանական երեկոյի ընթացքում շնորհավորական համարներով հանդես եկան Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի ուսանողները, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը, ՀՀ վաստակավոր արտիստ Ավո Խալաթյանը եւ այլք:

fastnews-ads-banner