Logo

Բուքինգհեմյան պալատը հայտնում է, որ Չարլզ III թագավորի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

13:01 / 06.02.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Չարլզ թագավորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, հայտնում է bbc.com-ը: Քաղցկեղի տեսակը չի բացահայտվել: Երկուշաբթի օրվանից թագավորը սկսել է կանոնավոր բուժումները  և այս ընթացքում կհետաձգի հանրային պարտականությունները, ասվում է պալատում:

75-ամյա Միապետը միանգամայն դրական է տրամադրված իր բուժման ընթացքին և անհամբեր սպասում է հնարավորինս շուտ վերադառնալ լիարժեք հանրային պարտականությունների: Քաղցկեղի փուլի կամ կանխատեսման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Չարլզն իր ախտորոշման մասին անձամբ է տեղեկացրել երկու որդիներին. նրանք մշտական կապի մեջ են հոր հետ: Սասեքսի դուքս արքայազն Հարին, որն ապրում է ԱՄՆ-ում, խոսել է հոր հետ և առաջիկա օրերին կմեկնի Մեծ Բրիտանիա՝ նրան տեսակցելու:

Չնայած Չարլզ թագավորը կդադարեցնի հանրային միջոցառումների մասնակցությունը՝ բայց կշարունակի իր սահմանադրական դերը որպես պետության ղեկավար՝ ներառյալ թղթաբանությունը և մասնավոր հանդիպումները:

Հասկանալի է, որ նրա շաբաթական լսումները վարչապետ Ռիշի Սունակի հետ կշարունակվեն և կլինեն անձամբ, քանի դեռ բժիշկները  չեն  սահմանափակել նման շփումը: Գոյություն ունի սահմանադրական մեխանիզմ, երբ պետության ղեկավարը ի վիճակի չէ կատարել պաշտոնական պարտականությունները. այդ դեպքում միապետի փոխարեն կարող են նշանակվել «պետության խորհրդականներ»։

fastnews-ads-banner