Սպասվում է «Չեբուրաշկա 2»: Ըստ ՏԱՍՍ-ի՝ ստեղծագործական թիմն այժմ աշխատում է ֆիլմի շարունակության շուրջ։
«Անսպասելիորեն, մեր բրենդը՝ մեր խորհրդային «Չեբուրաշկա» մուլտֆիլմը, որը ռեժիսոր Դյաչենկոն և Yellow, Black & White ընկերությունը որոշեցին վերածել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի, գերազանցեց վարձույթի բոլոր ռեկորդները: Հետևաբար, իհարկե, կարող էր հարցառաջանալ. շարունակություն կլինի՞։ Այո, կլինի», - ասել է դերասան Սերգեյ Գարմաշը:
Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Սերգեյ Գարմաշը, Ելենա Յակովլևան, Արտեմ Բիստրովը, Նատալյա Շուկինան, Ֆեդոր Դոբրոնավովը։ Իսկ գլխավոր հերոսին հնչյունավորել է Օլգա Կուզմինան: