«Չեբուրաշկա» ֆիլմը ռուսական շուկայի կինովարձույթում ռեկորդ է սահմանել` դառնալով ամենաեկամտաբեր նախագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆիլմն էկրաններին է հայտնվել հունվարի 1-ին՝ այս ամբողջ ընթացքում հավաքելով 3,082,245,827 ռուբլի։ Մինչ այս, երեք միլիարդ ռուբլու շեմը հատել էր միայն «Холоп» ֆիլմը, որը տոմսարկղում հավաքել է 3,082 միլիարդ ռուբլի և զբաղեցրել առաջին տեղը ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքում։
«Չեբուրաշկա»-ի պրոդյուսեր և սցենարիստ Վիտալի Շլյապոյի խոսքով` ֆիլմը դիտել են նույնիսկ նրանք, ովքեր «երբեք կինոթատրոն չեն գնացել»։


