Հունիսի 8-ին Մարիամ Ալեքսանյանը դարձավ 28 տարեկան։ Դերասանուհին տարեդարձը տոնել է հունական ոճով և խոստովանել, որ այսուհետև ապրելու է այլ ձևով: «28-ում կապրեմ այլ ձևով։ Ապրելու ինձ համար, ինձ լսելով։ Չեմ վախենալու սխալվելուց, չեմ ամաչելու լռելուց, թույլ լինելուց, պարտվելուց: Ես ապրել եմ խորը, զգացել շատ ու չեմ դադարել հավատալ: Շնորհակալ եմ ինձ ինքս ինձ չկորցնելու համար: Բարի գալուստ իմ 28-ին՝ լիարժեք, խիզախ, խաղաղ տարիքիս: Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար», - գրել է Մարիամը։