Էզրա Միլլերը վերջին ամիսների ամենահակասական դերասաններից էր։ Սկզբում բոլորը քննարկում էին դերասանի ոչ պատշաճ պահվածքը բարերում ու փաբերում, իսկ դրանից հետո մեղադրում էին բռնության և նույնիսկ գողության համար։ Այս բոլոր իրավիճակները, իհարկե, լավագույն կերպով չեն ազդել նրա հեղինակության վրա։
Warner Bros. կինոստուդիան պլանավորում էր Էզրա Միլլերին հեռացնել «The Flash»-ից (ֆիլմը պետք է թողարկվի 2023 թվականի հունիսի 23-ին)։ Բայց պարզվում է, չնայած դերասանի բոլոր սկանդալներին, նա կլինի ֆիլմում։
Screen Rant-ը բացահայտել է, որ Էզրա Միլլերը գաղտնի մասնակցել է ֆիլմի լրացուցիչ տեսարանների նկարահանումներին։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Էզրա Միլլերը մեղադրվում է երիտասարդ աղջկան ծեծելու համար։


