Coldplay. Hymn For The Weekend/ «Հանգստյան օրերի հիմն»
ՏՈՒՆ 1 (Քրիս Մարտին)
Օհ, հրեշտակ ուղարկված վերևից,
Գիտես՝ ստիպում ես, որ աշխարհս լուսավորվի:
Երբ թևաթափ էի ու վիրավոր,
Եկար ինձ բարձրացրիր:
Կյանքը խմիչք է, իսկ սերը՝ թմրանյութ,
Օհ, հիմա թվում է մղոններ եմ բարձրանում:
Երբ ես ցամաքաց գետ էի,
Դու եկար որպես ջրհեղեղ:
ԱՆՑՈՒՄ (Քրիս Մարտին, Բեյոնսե)
Ասացիր՝ խմի՛ր ինձնից, խմի՛ր ինձնից,
Երբ ես այդքան ծարավ էի:
Նվագեցիր մի սիմֆոնիա,
Որից հիմա չեմ հագենա:
Թևերդ ինձ տվեցիր,
Երբ այդքան ծանր էի,
Նվագեցիր մի սիմֆոնիա,
Երբ այդքան թևաթափ էի…
ԿՐԿՆԵՐԳ (Քրիս Մարտին)
Ես, օհ, ես,
Արբած ու օդում եմ կարծես՝
Բարձր, բարձր:
Ես, օհ, ես,
Արբած ու օդում եմ կարծես՝
Բարձր, բարձր:
ՏՈՒՆ 2 (Քրիս Մարտին, Բեյոնսե)
Օհ, հրեշտակ ուղարկված վերևից,
Զգում եմ՝ ինչպես ես երակներում հոսում իմ:
Կյանքը խմիչք է, իսկ քո սերը հիմա
Կստիպի աստղերին շողալ:
ԱՆՑՈՒՄ (Քրիս Մարտին, Բեյոնսե)
Թևերդ ինձ տվեցիր,
Երբ այդքան ծանր էի,
Նվագեցիր մի սիմֆոնիա,
Երբ այդքան թևաթափ էի…
ԿՐԿՆԵՐԳ (Քրիս Մարտին, Բեյոնսե)
Ես, օհ, ես,
Արբած ու օդում եմ կարծես՝
Բարձր, բարձր,
Ես, օհ, ես,
Այնքան արբած ու օդում եմ, որ կարծես՝
ՎԵՐՋ (Քրիս Մարտին, Բեյոնսե)
Թռչում եմ երկնքում,
Թռչում եմ հիմա…
Թռչում եմ երկնքում
Թո՛ղ թռչեմ երկնքում…
Թռչում ենք…
Տե՛ս նաև՝

