Գարիկ Պապոյանը հայտարարել է, որ «Coma club»-ը չի բացվի: Երաժիշտը հրապարակել է տեսանյութ, որտեղ խոսել է պատճառների մասին: «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ այսքան պատրաստութունից, ոգևորվածությունից և աշխատանքից հետո «Coma club»-ը չի բացվի: Ծաղկաձորի ՏԻՄ-ը որոշել է, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը տուրիստական սեզոնն է: «Coma club»-ը եղել է երազանք, որը պիտի նոր աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձորին՝ ստեղծելով նոր երաժշտական «ուիքենդային» մշակույթ: «Coma club»-ն ունի տասնյակ աշխատողներ՝ ամեն մեկը 3-4 հոգանոց ընտանիքի մատակարար: Քաղաքապետարանը չարեց դա գարնան պասիվ շրջանում, արեց բացումից օրեր առաջ: Սա ես համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբություններին տոտալ չտիրապետել: Սա մեզ համար հսկայական ներդրում էր՝ լավ մարդկանց ու տաղանդավոր արտիստների հսկայական հոսք դեպի Ծաղկաձոր, բայց խոստացված ասֆալտապատման փոխարեն բացվելուց օրեր առաջ ունենք այս պատասխանը: Անհավանական վատություն արեցին մի ամբողջ թիմի, ովքեր իրենց քաղաքից եկել էին Ծաղկաձորին օգուտ տալու», - ասում է Պապոյանը տեսանյութում: