Logo

«Coma»-ի բացումը կկայանա. Գարիկ Պապոյանը մանրամասնում է (տեսանյութ)

21:57 / 23.05.2024Լուրեր
null

Vnews Culture-ը ներկայացրել էր Գարիկ Պապոյանի բողոքը՝ կապված Ծաղկաձորի քանդած ճանապարհների հետ: Երաժիշտը հայտարարել էր, որ այդ պատճառով «Coma club»-ը չի բացվի: Հումորիստի հրապարակած տեսանյութին արձագանքել է Ծաղկաձորի համայնքապետարանը: Ըստ նրանց՝ համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի ու հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, և ոչ թե դառնում են խոչընդոտ տնտեսվարողի համար:

Որոշ ժամանակ անց Գարիկը ևս մեկ տեսանյութ հրապարակեց, որտեղ ասում է. «Մեզ շատ արագ արձագանքեցին Ծաղկաձորի համայնքապետարանից։ Համայնքապետարանն ընդունում է մեր սրտացավությունն ու պահանջը: Մենք էլ ընդունում ենք, որ համայնքի գործունեության մեջ կա երրորդ կողմ, ում անպատասխանատվությունը երբեմն բերում է համայնքի պատկերացրած արդյունքի ճիշտ հակառակին։ Մեզ խոստացել են, որ շարունակելու են աջակցել մեր մտքերին եւ գաղափարներին, ինչպես աջակցել են ամենասկզբից։ Մենք՝ ինքներս, խոստացել ենք, որ առանց ոչ մի հիասթափության շարունակելու ենք մեր աշխատանքը ու միասին վերականգնելու ենք Ծաղկաձորի գրավչությունը: Շնորհակալ եմ Ծաղկաձորի քաղաքապետին ոչ էմոցիոնալ ու սրտացավ մոտեցման համար։ «Coma»-ի բացումը կկայանա հունիսի 17-ին։ Ես ձեզ ցուցադրել եմ քանդված փողոցը, խոստանում եմ ցուցադրել նաև կառուցվածը, որն էլ կլինի շնորհակալություն և ապացույց մարդկանց աշխատանքին», - խոսքը եզրափակել է Գարիկը։

 

fastnews-ads-banner