Logo

Դալին նորաձևության ամսագրում

Հեղինակ
naira-art
00:00 / 25.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
222 14 - Դալին նորաձևության ամսագրում

 

Սալվադոր Դալին իր ժամանակի կուլտային կերպարներից էր։ Բազմակողմանի զարգացած այս արվեստագետը ստեղծագործում և աշխատում էր գրեթե բոլոր ոլորտներում: Քչերը գիտեն, որ նա ստեղծում էր աներևակայելի հանդերձանքներ, որոնք չէին իջնում նորաձևության ամսագրերի էջերից։ Նա ցանկանում էր ոչ միայն նորաձևության մեջ լինել, այլև նորաձևություն ստեղծել: Դալին համագործակցում էր բազմաթիվ ամսագրերի հետ, բայց նրա աշխատանքներն առանձնապես կարևորում ու գնահատում էր հայտնի VOGUE ամսագիրը։

 

ed979b5b3224ac730087d71f0159dc2a - Դալին նորաձևության ամսագրում

 

1939-ին հրատարակված  Vogue-ի  հերթական համարի կազմը պատվիրվեց Սալվադոր Դալիին։ Սա հանճարեղ քայլ էր, որ կատարեց  ամսագիրը։ Դալիի հետ համագործակցությունը ամրապնդեց Vogue-ի  դիրքը` որպես նորաձևության առաջադեմ ու նորարար հանդեսի: Ընթերցողներն այնքան հավանեցին ամսագրի անսովոր շապիկը, որ Vogue-ը հետագայում բազմիցս համագործակցեց հայտնի նկարչի հետ: Ընդհանուր առմամբ, Vogue- ի համար Դալին ստեղծեց վեց սյուրռեալիստական ​​շապիկ: Առաջինը` 1939-ին, երկրորդը և երրորդը` 1944-ին, հաջորդը ` երկու տարի անց, իսկ վերջին երկուսն արդեն` 1971-ին:

 

ca3f0b9756b102b46840493f5f2d0014 - Դալին նորաձևության ամսագրում

 

Դալիի մահից ավելի քան երեսուն տարի անց նրա ազդեցությունը դեռ շարունակում է զգացվել ոչ միայն արվեստում, այլ նաև մեդիա դաշտում։ Vogue ամսագիրը, որի կյանքում մեծ դեր է ունեցել հայտնի սյուրռեալիստը, այսօր էլ ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Սալվադոր Դալիի արվեստին ու դրանով փորձում գրավել իր երկրպագու-ընթերցողների ուշադրությունը։

 

305e1cdeffd096d0ab90eb32cf03e232 - Դալին նորաձևության ամսագրում

97b7d1801de925b1cde5d746e527cbf4 - Դալին նորաձևության ամսագրում

1b2fcfa6da74090b0cdbf61c8f76c78b - Դալին նորաձևության ամսագրում


fastnews-ads-banner