Logo

Դանթեի «Ինֆերնո»-ն և 30.000 Swarovski բյուրեղներով կերպարը. ամփոփելով Paris Fashion Week-ը

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:03 / 30.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Paris Fashion Week-2023

Փարիզի Բարձր նորաձևության շաբաթը նորաձևության օրացույցի ամենասպասված իրադարձություններից է, որը ցուցադրում է ոլորտի ամենահայտնի դիզայներների վերջին հավաքածուները: Այս տարվա միջոցառումը նույնպես չհիասթափեցրեց, քանի որ մի շարք ակնառու ցուցադրություններ և հավաքածուներ գալիք սեզոնի համար նոր նշաձող սահմանեցին: Բարձր նորաձևությունից մինչև պատրաստի հագուստ․ Փարիզի փողոցները լի էին ոճերի և թրենդների միաձուլմամբ, որոնք, անկասկած, կոգեշնչեն նորաձևության սիրահարներին աշխարի տարբեր անկյուններում:

Couture Fashion Week-ը մեկնարկել է Փարիզում 2023 թվականի հունվարի 23-ին: Ըստ ժամանակացույցի՝ Schiaparelli-ն և Dior-ը ներկայացրել են իրենց գարուն/ամառ 2023 հավաքածուները առաջին օրը: Հաջորդ օրերին իրենց ստեղծագործությունները ներկայացրել են նաև Chanel-ը, Valentino-ն, Armani-ն և այլ բրենդներ:

Փարիզի նորաձևության շաբաթը ներկայացրեց նաև տղամարդկանց հագուստի հավաքածուներ՝ Saint Laurent, Louis Vuitton, Ludovic de Saint Sernin և Dries Van Noten:

PFW 2023-ի Couture Fashion Week-ի կարևոր պահերը

Paris Fashion Week-1

Քայլի Ջենները՝ Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող հայտնիներից մեկը, Schiaparelli-ի ցուցադրությանը ժամանել է սև թավշյա զգեստով: Զգեստը տարբերվում էր ուսին ամրացված արհեստական առյուծի մեծ գլխով, որը վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում: 

Paris Fashion Week-2

Schiaparelli-ի կրեատիվ տնօրեն Դենիել Ռոուզբերրին ասել է, որ իր հավաքածուն ոգեշնչված է Դանթեի «Ինֆերնո»-ով:

Ներկայացված զգեստների վրա ամրացված էին առյուծի, ընձառյուծի և գայլի գլուխներ։ Ըստ Ռոուզբերիի՝ դրանք մարմնավորում էին «կիրքը, հպարտությունը և ագահությունը»:

Իրինա Շեյքը պոդիումով քայլել է առյուծի գլխով զգեստով, իսկ Նաոմի Քեմփբելը՝ գայլի կերպարում՝ ամբողջովին սև վերարկուով:

Paris Fashion Week-3

Doja Cat-ի 30.000 Swarovski բյուրեղները 

Paris Fashion Week-4

Paris Fashion Week-5

Միջոցառմանը ներկայացած ռեփերի յուրատեսակ կերպարը նույնպես հայտնվել է բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նա ներկայացել է ոտքից գլուխ կարմիր ներկված և զարդերով պատված։

Schiaparelli-ն Instagram-ի իր էջում հայտնել է, որ 30.000 Swarovski բյուրեղները ձեռքով են ամրացվել՝ ռեփերի կերպարն աչք շոյող դարձնելու նպատակով: Ըստ դիմահարդար Փեթ ՄաքԳրաթի՝ ստեղծագործելու համար պահանջվել է գրեթե 5 ժամ։

Dior-ը ոգեշնչվել է Ժոզեֆին Բեյքերից

Paris Fashion Week-6

Dior-ն իր հավաքածուն ներկայացրել է Ռոդենի թանգարանի այգիներում գտնվող շինությունում, որը զարդարել են Միքալին Թոմասի ստեղծած աֆրոամերիկացի կանանց 13 հսկա դիմանկարները, որոնց թվում՝ Էրթա Քիթը, Նինա Սիմոնը և Ժոզեֆին Բեյքերը: 

Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին ոգեշնչվել է Ժոզեֆին Բեյքերի կյանքից՝ ներկայացնելով Dior-ի գարուն/ամառ 2023 հավաքածուն: Զգեստներն աչքի էին ընկնում իրենց զուսպ գույներով և դասական ոճով։ Դրանք արտացոլում էին 1920-1950-ականների դարաշրջանը, որը հենց Բեյքերն էր սահմանել:

Chanel

Paris Fashion Week-7

Paris Fashion Week-8

Chanel-ն իր Բարձր նորաձևության գարուն-ամառ 2023 հավաքածուն ներկայացրել է Բարձր նորաձևության շաբաթվա երկրորդ օրը՝ Փարիզի Grand Palais Éphémère-ում։ Կրեատիվ տնօրեն Վիրջին Վիարդի շոուն ոգեշնչվել է Կոկո Շանելի բնակարանի կենդանիների քանդակներից։

 Ցուցահանդեսին ներկայացված էին նրբատախտակից պատրաստված կենդանիներ՝ եղջերուներ, թռչուններ, ուղտեր և այլն, որոնք ստեղծել է արվեստագետ Քսավյեր Վեյլանը:

Armani-ն և Միշել Յեոն

Paris Fashion Week-9

Paris Fashion Week-11

Միշել Յեոն, որը 2023 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ներկա է գտնվել Armani Haute Couture-ի գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությանը: Ցուցադրությանը ներկա է եղել նաև Բազ Լուրմանը:

Armani-ի հավաքածուն ներառում էր ծավալուն զգեստներ, ինչպես նաև կարճ բաճկոններ՝ համակցված cigarette տեսակի տաբատի հետ: Զգեստների գունապնակը մուգ սևն ու կապույտն էր։ 

Viktor & Rolf

Paris Fashion Week-13

Paris Fashion Week-14

Paris Fashion Week-15

Viktor & Rolf-ն իրենց երկրպագուներին Paris Fashion Week-ի ամենաանմոռանալի պահերից մեկն են պարգևել:

Մոդելները քայլել են պոդիումով զգեստներով, որոնք ամրացված էին նրանց մարմնի գրեթե բոլոր ուղղություններով՝ հորիզոնականից մինչև ուղղահայաց: Զգեստի տակից երևում էին կորսետները:

 

fastnews-ads-banner