DC Studios-ի նոր ղեկավարներ Ջեյմս Գանը և Փիթեր Սաֆրանը որոշել են վերագործարկել կինոտիեզերքն առանց «Աքվամեն»-ի («Aquaman») և «Սուպերմեն»-ի («Superman»), հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ Գանն ու Սաֆրանը որոշել են հրաժարվել «Պողպատե մարդը 2»-ի նկարահանումներից, որում Սուպերմենին պետք է մարմնավորեր Հենրի Քավիլը։ Միաժամանակ նա պետք է էպիզոդիկ դեր ստանա «Ֆլեշ» ֆիլմում։
DC-ի ղեկավարները մտադիր են հրաժարվել նաև «Աքվամեն»-ի շարունակությունից. սուպերհերոսի դերը խաղում է Ջեյսոն Մոմոան։ Նշվում է, որ «Աքվամենը և կորսված թագավորությունը» («Aquaman and the Lost Kingdom») ֆիլմից հետո, որն էկրան կբարձրանա 2023 թվականին, դերասանին այլ դեր կառաջարկեն կինոտիեզերքում։
Սպասվում է, որ Ջեյմս Գանն ու Փիթեր Սաֆրանը DC Universe-ի վերագործարկման նոր պլանը կներկայացնեն հաջորդ շաբաթ: Այն ներկայում հաստատված չէ: