Logo

Դեմի Մուրի և Բրյուս Ուիլիսի կրտսեր դուստրն ամուսնանում է

18:13 / 24.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դեմի Մուրի և Բրյուս Ուիլիսի կրտսեր դուստրը երջանիկ է երաժիշտ Ջասթին Էսիի հետ հարաբերություններում։ Նա վստահեցրել է, որ հանդիպել է մի հրաշալի տղամարդու, որն իրեն անվերապահորեն սիրում է և աջակցում ամեն ինչում։ 

Հոլիվուդյան դերասանների ժառանգորդը սոցիալական ցանցերում կիսվել է ուրախալի լուրով. «Ամեն օր Ջասթին Էսիի հետ»,- գրել է Թալուլլան։ Նա նշանադրության մատանիով հուզիչ լուսանկար հրապարակել, որտեղ ամանորյա մթնոլորտում համբուրում է իր ընտրյալին։

«Իմ հրեշտակները նշանվել են», - իր շնորհավորանքը հրապարակել է Թալուլայի միջնեկ քույրը՝ Սկաուտ Ուիլիսը: 

Նախկինում Թալուլան արդեն ծրագրել էր ամուսնանալ, բայց 2022 թվականին նա խզեց հարաբերություններն իր ընտրյալի հետ։ Դիլոն Բասը, ըստ Ուիլիսի, դադարեցրել է հարաբերությունները իր առողջական խնդիրների պատճառով։ Հոլիվուդյան դերասանների դուստրը բացահայտ խոստովանել է, որ տառապում է տարբեր հակումներով, ինչպես նաև բուժվել է անորեքսիայից։

Ուիլիսի խոսքով՝ նախկին սիրեցյալից բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս անց, երբ նա իմացել է հոր մահացու հիվանդության մասին։ Եվ դա մեծապես ազդել է նրա հոգե-հուզական վիճակի վրա։ Աղջիկը շատ է անհանգստանում հոր համար։

fastnews-ads-banner