Բրյուս Ուիլիսի նախկին կինը էլեգանտ հագուստով ներկայացել է Screen Actors Guild Awards-ին։ Նա ընտրել է սև Bottega Veneta զգեստ՝ կաշվե թիկնոցով և երկար մետաքսե կիսաշրջազգեստով։
«Նյութ» ֆիլմում իր դերի համար աստղը հաղթել է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ 62-ամյա Դեմիի համար այս մրցանակը շատ կարեւոր է։ Նա հազիվ էր զսպում արցունքները, երբ բեմում էր՝ մրցանակը ձեռքին:
Դերասանուհին խոստովանել է, որ իր ճանապարհը հեշտ չի եղել. հաճախ է անհաջողություններ կրել, բայց անկախ ամեն ինչից շարունակել է առաջ գնալ։ Աստղը հաստատապես համոզված է, որ նա ճիշտ է, և այս մրցանակը ապացուցուցում է, որ նա ամեն ինչ ճիշտ է արել: