Logo

Դենիել Ռեդքլիֆը ցանկություն չունի նկարահանվելու Հարի Փոթերի մասին սերիալում

13:45 / 06.07.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասան Դենիել Ռեդքլիֆը ցանկություն չունի նկարահանվելու Հարի Փոթերի մասին հեռուստասերիալում։ Այս մասին նա հայտարարել է ComicBook-ին տված հարցազրույցում։

«Որքան հասկանում եմ, պատմությունը պատմվելու է հենց սկզբից։ Համոզված եմ, որ ստեղծողները չեն ցանկանա պարզել, թե ինչպես է ծերացել Հարին: Ես դրան հաստատ ոչ մի կերպ չեմ ձգտում։ Հաջողություն եմ մաղթում ձեզ էստաֆետում, բայց ես չեմ մասնակցի դրան», - ասել է Ռեդքլիֆը:

Ապրիլին HBO-ն թողարկեց Հարի Փոթերի մասին սպասվող սերիալի առաջին թիզերը։ Թիզերն ազդարարեց նոր շարքի մեկնարկի մասին, որը ճշգրտորեն կարտացոլի Հարի Փոթերի մասին Ջ.Կ. Ռոուլինգի գրքերի շարքը:

Երկրպագուները գլխավոր դերի համար առաջարկել են Թոբի Վուլֆին, Հերմիոնայի դերում՝ Բրոնտե Կարմայքլին և Ռոնին՝ Ջոշուա Պիկերին: Նրանցից ոմանք պնդում են, որ Թոմ Ֆելթոնը կվերադառնա սերիալ՝ այս անգամ Մալֆոյ ընտանիքի ղեկավար Լյուսիուսի դերում։ HBO-ն դեռ չի հաստատել երկրպագուների ենթադրությունները: Հայտնի է, որ նոր սերիալի յուրաքանչյուր եթերաշրջան հիմնված է լինելու Ռոուլինգի «Հարի Փոթերի» գրքերից մեկի վրա, որոնցում գլխավոր դերերը կխաղան նոր դերասաններ։

fastnews-ads-banner