Logo

«Դեպի Եվրատեսիլի» հայտագրումը սկսված է

21:26 / 08.12.2024Լուրեր
null

«Դեպի Եվրատեսիլի» հայտագրումը սկսված է։ Ըստ «Առաջին ալիքի» հայտարարության՝ հայտագրվելու համար պետք է այցելել «www.eurovision.am» կայք և լրացնել առցանց հայտադիմումը: Մրցույթին կարող են մասնակցել 2025թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակը: Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը: Այս տարի «Եվրատեսիլ 2025»-ի մասնակցին կընտրի հեռուստադիտողը։ «Շտապե՛ք գրանցվել, քանի որ այս նախագիծը ձեր երազանքն իրականացնելու լավագույն հնարավորությունն է», - ասված է հայտարարությունում։

69-րդ «Եվրատեսիլը» կկայանա շվեյցարական Բազելում։ Առաջին կիսաեզրափակիչը մայիսի 13-ին է, երկրորդը՝ մայիսի 15-ին, եզրափակիչ համերգը՝ մայիսի 17-ին։ 

fastnews-ads-banner