Logo

Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ հայտնաբերվել է լուրջ առողջական խնդիր

18:16 / 12.03.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ: Բուժման համար իր և ընկերների հատկացված գումար այլևս բավարար չէին փոքրիկի բուժման համար, ուստի դերասանը ստիպված էր դրամահավաք հայտարարել.

«Ունեցվածքս արդեն հանել եմ վաճառքի, սակայն մինչև մեկնելն ունենք ընդամենը 5–7 օր ժամանակ, և այդ ընթացքում չենք հասցնի վաճառել այդ ամենը։ Այդ պատճառով դիմում եմ ձեր օգնությանը»,- հայտարարել էր նա:

1 օր անց Գոռը շնորհակալական խոսքերով դիմել է իրենց աջակիցներին, քանի որ 24 ժամում բուժման գումարն արդեն հավաքվել էր:

Որդու բուժման համար նրանք մեկնելու են Գերմանիա, իսկ Ֆելիքսի բուժման մասին տեղեկություները դերասանը պարբերաբար ցույց է տալու որդու ինստագրամյան էջով:

fastnews-ads-banner