Logo

Դիլիջանում կանցկացվի «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը

15:23 / 26.08.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 5-ին տեղի կունենա «Արվեստների և արհեստների»    համահայկական փառատոնը։ 

Փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աջակցությամբ։ 

Փառատոնն անցկացվում է արդեն 15-րդ անգամ։ Այս անգամ այն առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ ներկայացված  են  ՀՀ   բոլոր  մարզերի քաղաքային և գյուղական համայնքները։

Փառատոնի շրջանակներում ավելի քան 70 տաղավարներում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ստեղծագործ անհատներն ու մշակութային կենտրոնները ցուցադրում են իրենց աշխատանքները, կազմակերպում վարպետության դասեր։ Ներկայացնում են նաև իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, ազգային խոհանոցին բնորոշ առանձնահատկություններով և ավանդական հայկական հյուրասիրությամբ։ 

 

fastnews-ads-banner