Logo

Դիմավորե՛ք 2025-ը «Ֆասթ Սպորտի» հետ

17:47 / 26.12.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դեկտեմբերի 31-ին «Ֆասթ Սպորտի» ամանորյա եթերը կլինի ձեր ժամանցի ամենաջերմ ու հետաքրքիր ուղեկիցը։ 

Ամենագունեղ, ամենասպորտային, ամենայուրահատուկ ու ամենատարբերվող հաղորդումները «Ֆասթ Սպորտի» էկրաններին կլինեն վաղ առավոտից մինչ կեսգիշեր։  

Փոքրիկները կբաժանվեն երկու թիմի և կմրցեն իրենց մարզական գիտելիքներով։ Հաղորդման վերջում անվանի մարզիկի հետ հանդիպումն էլ ավելի տոնական կդարձնի հետաքրքիր մրցակցությունը։

Դե իսկ հեռուստաալիքի դեմքերն իրենց հմտությունները կփորձեն ձմեռային սպորտաձևերում: Զվարճալի, դինամիկ ու շատ հետաքրքիր մրցակցություն է սպասվում «Ֆասթ Սպորտի» եթերում:

Սպորտային տրամադրությունը կվարակի նաև հայտնիներին. Արամ MP3-ին, Սոֆի Մխեյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Եգոր Գլումովը, Անի Արզումանյանը, Նորայր Նիկոյանն ու Հայկ Ֆրիսթայլը  «YoHealth»-ի հետ համագործակցությամբ կազմակերպված վազքի մրցույթում կպայքարեն հաղթանակի համար:

Տոնական եթերում լինելու են նաև անցնող տարվա սպորտային կարևորագույն իրադարձություններն ամփոփող հաղորդումներ, ամանորյա ու սուրբծննդյան թեմատիկայով ֆիլմեր։ 

2025-ը «Ֆասթ Սպորտի» հետ կդիմավորեք տոնական շքեղ համերգային ծրագրով, որը  կեզրափակի օրն ու տարին՝ ապահովելով բարձր տրամադրություն։ 

Տոնական եթերին կարող եք հետևել նաև Fasttv.am հարթակում։ 

«Ֆասթ Սպորտ»՝ սկսենք տարին ջերմությամբ։ 

fastnews-ads-banner