Walt Disney մեդիակորպորացիան փետրվարի 8-ին հայտարարել է մասշտաբային վերակազմավորման մասին:
Կորպորացիայի մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը նախատեսում է կրճատել ծախսերը 5,5 միլիարդ դոլարով, ծախսերը նվազեցնելու համար ընկերությունը կկրճատի 7 հազար աշխատակցի և կբաժանվի երեք մասի՝ ժամանց (կինո և սթրիմինգ), զվարճանքի պարկեր և ESPN (ESPN+ սպորտային սթրիմինգային ծառայություն և որոշ հեռուստաալիքներ):
Disney-ը նշել է, որ 2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ընկերության եկամուտն աճել է 8%-ով, մինչև 23,5 մլրդ դոլար, զուտ շահույթը՝ 11%-ով, մինչև 1,3 մլրդ դոլար, ինչը սպասվածից քիչ է, իսկ Disney+ սթրիմինգային ծառայության բաժանորդների թիվը պատմության մեջ առաջին անգամ նվազել է 2,4 միլիոնով։
2022 թվականի նոյեմբերին Walt Disney-ի բաժնետոմսերը թանկացան 10%-ով՝ նախկին գործադիր տնօրեն Բոբ Այգերի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնին վերադառնալու լուրերի ֆոնին:


