Logo

«Disney»-ը ներկայացրել է «Սպիտակաձյունիկի» ռեմեյքի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

01:25 / 06.12.2024Լուրեր
null

«Disney»-ը ներկայացրել է «Սպիտակաձյունիկի» գալիք ռեմեյքի պաշտոնական թրեյլերը։ Արքայադստեր դերում Ռեյչըլ Զեգլերն է։ Չար թագուհուն մարմնավորում է Գալ Գադոթը։ Չար թագուհին հրամայում է սպանել Սպիտակաձյունիկին, բայց նա ողջ է մնում։ Սցենարը գրել են Գրետա Գերվիգը և Էրին Քրեսիդա Ուիլսոնը։ Ըստ ռեժիսոր Մարկ Ուեբի՝ այս ռեմեյքը 1937-ին նկարահանված «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» դասական անիմացիոն ֆիլմի երաժշտական ​​վերաիմաստավորումն է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի մարտի 21-ին։

fastnews-ads-banner