Logo

DJ Serjo-ն, DJ Max-ն ու DJ RIJJ-ը (չ)սիրելի համագործակցությունների ու ավելիի մասին

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 04.10.2017Հարցազրույցներ
dj holanda - DJ Serjo-ն, DJ Max-ն ու DJ RIJJ-ը (չ)սիրելի համագործակցությունների ու ավելիի մասին

Երաժիշտ Ջոն Գրանթը մի առիթով ասել է. «Ես տարբեր ոճի երաժշտություններ եմ սիրում, բայց սիրտս պատկանում է էլեկտրոնիկ երաժշտությանը»: Մեր հայաստանյան դիջեյները նույնպես այս կարծիքին են, քանի որ մեր տված հարցին՝ որքա՞ն ժամանակ են նրանք պատրաստվում մնալ էլեկտրոնիկ երաժշտության ասպարեզում, DJ Serjo-ն, DJ Max-ն ու DJ RIJJ-ը պատասխանեցին. «Դիջեյներ կան, որոնք 70 տարեկան են ու դեռ չեն հնանում»: Սա մեզ հուշեց, որ այս դիջեյները պատրաստվում են երկար ճանապարհ անցնել էլեկտրոնիկ երաժշտության հետ:

Դիջեյությանը նվիրված այս երաժիշտների  հետ ունեցած զրույցի վերջում ձեզ խոստացել էինք մի քանի բլից հարցերի պատասխաններ: Շնորհավորում ենք՝ այսօր այդ օրն է: Ներկայացնում ենք մի քանի արագ հարց ու պատասխան DJ Serjo-ի, DJ Max-ի ու DJ RIJJ-ի հետ:

-3 սիրելի DJ-ները:

DJ Serjo–  Sasha x John Digweed, Black Coffee

DJ Max– Solomun, Martin Brodin, Boris Brejcha

DJ RIJJ– Boris Brejcha, Nina Kraviz և…. (երրորդին չմտաբերեց)

– Արտիստ, որի հետ կհամագործակցեք:

DJ Serjo– Ջեյմս Բլեք

DJ Max– Լեոնիդ Ագուտին

DJ RIJJ– Մարկուս Միլլեր

– Արտիստ, որի հետ ՉԵՔ համագործակցի:

DJ Serjo– Բաբկինա

DJ Max– Արամե

DJ RIJJ– Թաթուլ

– Փառատոն, որին կցանկանաք մասնակցել:

Այստեղ միաձայն անցավ “Burning man” երաժշտության ու արվեստի փառատոնը:

Եվս մեկ անգամ հիշեցնենք՝  DJ Serjo-ն, DJ Max-ն ու DJ RIJJ-ը մասն են հոկտեմբերի 6-ին տեղի ունեցող FastCredit Electronic MusicFest -ի, որին մասնակցում են նաև այլ դիջեյներ և՛ Հայաստանից, և՛ Վրաստանից: Նրանց թվում են Karo Pillz-ը, Supacooks-ը, Lasha Craft aka Mzhavia-ն և Vako T-ն: 


fastnews-ads-banner