Logo

«Դու ինձ տվել ես այն, ինչ կարող էի ցանկանալ». Դեյվիդ Բեքհեմ

14:01 / 06.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմները նշել են իրենց ամուսնության 27-ամյակը։ Այդ առիթով հայտնի զույգը սոցիալական ցանցերում հրապարակել է արխիվային լուսանկարներ և հրապարակավ շնորհավորել միմյանց։

«29 տարի միասին, 27 տարի ամուսնացած՝ դու ինձ տվել ես այն ամենը, ինչի մասին ես կարող էի երբևէ երազել։ Մեր ամենամեծ նվաճումը միշտ կլինի մեր ընտանիքը։ Ես սիրում եմ քեզ և շնորհավոր տարեդարձ», - գրել է 51-ամյա ֆուտբոլիստը՝ կիսվելով կնոջ հետ արխիվային լուսանկարներով:

52-ամյա Վիկտորիա Բեքհեմը նույնպես մի քանի լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ և կից գրել.

 «27 տարվա ամուսնությունից, չորս հրաշալի երեխաներից և անթիվ համապատասխան հագուստներից հետո դու դեռևս իմ ամեն ինչն ես։ Շնորհավոր տարեդարձ։ Ես քեզ շատ եմ սիրում», - գրել է Spice Girls խմբի նախկին երգչուհին։

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները շոու բիզնեսի ամենահայտնի և զույգերից մեկն են։ Նրանք հանդիպել են 1997 թվականի ձմռանը և ամուսնացել երկու տարի անց։ Նրանք ունեն չորս երեխա՝ որդիներ՝ Բրուքլինը, Ռոմեոն և Քրուզը, և դուստր՝ Հարփերը։  

fastnews-ads-banner