Logo

Էդ Շիրանն ու Ադելը հրաժարվել են ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման արարողությանը․ թագավորը «հիասթափված» է

15:00 / 20.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Չարլզ III-թագադրում

The Daily Mail-ը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը «հիասթափվել» է Ադելի և Էդ Շիրանի արարքից, որոնք հրաժարվել են ելույթ ունենալ իր թագադրման արարողության ժամանակ։

Մայիսի 6-ին Վինձորի ամրոցում կայանալիք միջոցառմանը ելույթ ունենալուց հրաժարվելու ենթադրյալ պատճառն արտիստների գերզբաղվածությունն է։ Շիրանը Տեխասում համերգ ունի Չարլզ III-ի թագադրման նախօրեին, այդ շրջանում Ադելի ելույթների մասին դեռ տեղեկություն չկա։

Հաղորդվում է նաև, որ Չարլզ III-ը ցանկալի արտիստների ցանկում նշել է նաև Հարի Սթայլսին։ Թագավորն անձամբ է ընտրել երաժշտական ​​ծրագիրը և խնդրել, որ հունական եկեղեցական երաժշտություն հնչի ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ արքայազն Ֆիլիպի, որը մահացել է 2021 թվականին։

fastnews-ads-banner