Logo

Էդ Շիրանը արդեն 10 տարի է չի օգտվում սմարթֆոնից

22:45 / 08.06.2024Լուրեր
null

էդ Շիրանը մասնակցել է Ջեյք Շեյնի «Therapuss» փոդքաստին: Հաղորդման ընթացքում բրիտանացի փոփ երգիչը պատմել է, որ գրեթե 10 տարի է չի օգտվում հեռախոսից: «Հեռախոս չունեմ 2015 թվականից: Հրաժարվեցի հեռախոսից, երբ հայտնաբերեցի, որ նույն համարն ունեի մոտ 15 տարեկանից, մինչև հայտնի դառնալս: Հեռախոսումս էլ ունեի 10.000 կոնտակտ: Ես պարզապես կորցնում էի կապը իրական կյանքի հետ: Այդ պատճառով էլ որոշեցի ազատվել դրանից», - բացատրել է Շիրանը և խոստովանել՝ հեռախոսի փոխարեն օգտվում է iPad-ից: «Շաբաթը մեկ անգամ պատասխանում եմ էլեկտրոնային փոստիս: Հինգշաբթի կամ ուրբաթ մեկ ժամ տրամադրում եմ և նայում բոլոր նամակները: 10 տարի առաջ ես հանում էի հեռախոսս, շրջում Instagram-ով: Սակայն տեքստերը ծնվում են, երբ պարզապես նստում ու ոչինչ չես անում: Ձանձրույթն է ստիպում մտածել iPhone-ի մասին», - հավելել է երգիչը:

fastnews-ads-banner