Logo

«Եղել է դեպք, բայց մի փոքր չափազանցված է ներկայացվել». Գրիգորի Եսայան

23:48 / 09.08.2025Լուրեր
null

«Fast News Culture»-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Գրիգորի Եսայանին։ Ըստ նախնական տեղեկության՝ նրա մոտ հայտնաբերվել էր կասկածելի իր։ Դեպքին անդրադարձել է ինքը՝ երգիչը։ «Իմ մասին լուրերը շատ են տարածվել։ Գիտեմ՝ շատերն անհանգստանում են: Ճշմարտությունն այն է, որ եղել է մի դեպք, որը մի փոքր չափազանցված է ներկայացվել մամուլում և սոցիալական ցանցերում։ Ուզում եմ վստահեցնել, որ իրավիճակը լիովին հարթվել է՝ շնորհիվ ներքին ուժերի և հավատարմատար ընկերների աջակցության։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում են ու աջակից են», - հրապարակած տեսանյութին կից գրել է երգիչը։

fastnews-ads-banner