13 տարվա համատեղ կյանքից հետո Ելենա Վարդանյանն ու ամուսինը՝ Գարրի Թումանյանը, ամուսնալուծվել են։ Ըստ «BRAVO.am»-ի՝ զույգն արդեն կես տարի միասին չէ։ Աղբյուրը գրում է, որ Ելենան և Գարրին պահպանում են ընկերական, ջերմ հարաբերություններ։ Միասին են դաստիարակում իրենց որդուն՝ Ալեքսանդրին։
Զույգը ծանոթացել էր Ելենայի Հայաստան վերադառնալուց 3 տարի անց։ Նրանք միասին էին 2011 թվականից։ Ալեքսանդրը ծնվել է 2018-ին։


