«Christie's» աճուրդի տունը աճուրդ կանցկացնի՝ նվիրված Էլթոն Ջոնին։ Մուրճի տակ կհայտնվեն երգչի կենցաղային իրերը (օրինակ՝ հայտնի արևային ակնոցներն ու Yamaha դաշնամուրը, որը նա նվագել է երիտասարդ տարիներին), կոստյումներն ու բեմական ռեկվիզիտները, ինչպես նաև նրան պատկանող արվեստի գործերը։
Էլթոն Ջոնը կոլեկցիոներ է՝ մասնագիտացված նորաձևության, լուսանկարչության, փոփ-արտ նկարչության և ժամանակակից արվեստի մեջ: Մասնավորապես, նրան են պատկանում Ռիչարդ Ավեդոնի, Հելմուտ Նյուտոնի, Սինդի Շերմանի, Էնդի Ուորհոլի հեղինակային հրատարակությունների լուսանկարները, Քիթ Հարինգի, Դեմիեն Հերսթի, Սոլ Լևիտի և Բենքսիի կտավները:
Փետրվարի 21-ին ընդհանուր առմամբ կվաճառվի 50 լոտ, որոնցից ամենաէժանը գնահատվում է 1-1,5 հազար դոլար, իսկ ամենաթանկը՝ հազարապատիկ բարձր։


